Ուկրաինական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել ՌԴ Կուրսկի շրջանում
Ուկրաինայի Զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում։
Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հունվարի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 10:00), Կուրսկի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար հակառակորդը հակահարձակման է անցել երկու տանկից, արգելափակող և 12 մարտական զրահատեխնիկայից բաղկացած գրոհային խմբով Բերդինի ֆերմայի ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խումբը՝ բաղկացած 12 զրահամեքենայից և հետևակից, որոնք փորձել են գրոհել։
Նշվել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը հետ մղելու գործողությունը շարունակվում է։
