ՌԴ-ի երեք օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Նիժնեկամսկի, Իժևսկի և Պերմի օդանավակայաններում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնեկամսկի (Բեգիշևո), Իժևսկի և Պերմի օդանավակայաններում՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Օդանավակայանները չվերթեր չեն ստացել և չեն ուղարկել:

Քիչ առաջ էլ օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ օդանավակայաններում սահմանափակումները հանվել են։

You may also like...