Նման տեղեկատվության չեմ տիրապետում՝ կապված Բաղանիս-Ոսկեպար հատվածի հետ. Սուրեն Թովմասյան
Նման տեղեկատվության չեմ տիրապետում, թե արդյոք Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելու է, թե ոչ:
Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Կադաստրային քարտեզները ՀՀ սահմանների մասով տեղեկություն չեն պարունակում այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ»,- նշել է նա:
