Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երեվանի ՋԷԿ» ՓԲԸ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։


2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։
Նախարարն այցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։

Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիսա Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքը, գրանցած ցուցանիշները, առկա խնդիրները, ինչպես նաև 2024 թվականի կատարողական հիմնական ցուցանիշները։


Աշխատանքային քննարկմանը նախարարը ընդգծել է Երևան ՋԷԿ-ի կարևոր դերը էներգահամակարգում, գործընկերներին հորդորել է աշխատանքն իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու արդյունավետ։

