Ըստ էության, Ալեվը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին․ Շարմազանով
Ըստ էության, Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։
Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։
Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն » ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։
Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիեւի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։
Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով,Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք»,- գրել է նա։
