Լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծենք գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրները․ նախարար
«Գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրներ ունենք, որն էլ լաբորատորիաների ներդրման մեր ծրագրով պետք է լուծենք»:
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետք է հիշեցնեմ, որ այս տարվա մեր արդյունքներով 540-ից ավելի դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք բացել:
Արդեն մեր հանրապետության դպրոցների կեսն ունի հագեցած լաբորատորիաներ, և սա շատ կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից»,- նկատեց նա։
