Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)

«Ցավոք, թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփելիս ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այդ եզրակացությանն է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի արդյունքում։

«Իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա»,- նկատել է Միրզոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...