Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Արարատ Միրզոյան

Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սիրիայի վերջին իրադարձություններից հետո, եթե հետևում էիք հրապարակումներին, ՀՀ դեսպանությունը և գլխավոր հյուպատոսությունը շատ կարճ ժամանակով բացակայում էին։

Դամասկոսում և Հալեպում դիվանագիտական առաքելություններն արդեն վերսկսել են աշխատանքը։

Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ»,- ասել է Արարատ  Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը դեկտեմբերի կեսերից։

You may also like...