ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարությունը այսօրվա նիստում քննարկում է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Վարչապետը նաև նկատել է, դրանից հետո՝ 2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը, որը աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր. «Սրանից հետո տեղի ունեցավ հետևյալը, որ այս արձագանքների ֆոնին քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություն ձևավորվեց, որը 50 հազար ստորագրություն հավաքելով՝ ներկայացվեց օրենսդրական նախաձեռնություն»:
Այդ համատեքստում վարչապետը նշեց՝ սա չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարողէ լինել միայնումիայն հանարաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա.
«Այսինքն սցենարներից որևէ պարագայում ՀՀ-ն ԵՄ անդամ կարողէ դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ, մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը:
«Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»,- ասաց Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
