Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված, ողջ երկրի տարածքում պետական դրոշները իջեցվել են։

Խոնարհվել են  Վրաստանի խորհրդարանի, կառավարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության շենքերի դրոշները:

Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների։

Սաբերիո գյուղում բռնկված հրդեհը 5 երեխայի կյանք է խլել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխայի մահվան կապակցությամբ:

You may also like...