Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան

«Մարզեպտների պաշտոնանկությունները բնական գործընթացներ են»:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադարձավ մարզեպտների պաշտոնանկություններին։

«Տարվա ընթացքում բազմաթիվ գործընկերներ տեղափոխվել են այլ աշխատանքի, որոշները հրաժեշտ են տվել մարզպետի աշխատանքին։

Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, և այս փոփոխությունները տրամաբանության մեջ են»,-ասաց նա։

You may also like...