Պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը․ Պեսկով

«Եվրամիությունն ինքնուրույն նախաձեռնում է միությանն անդամակցելու գործընթացներ, ուստի պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը»։

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։

«Մենք գիտենք, որ հենց Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները:

Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը այս հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

You may also like...