Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը:

16020_am_3.jpg (125 KB)

Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները: Օրակարգի շրջանակում մանրամասն քննարկվել են կազմակերպչական աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերն ու դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ է կատարվել խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մրցումների կազմակերպման և անցկացման, ձմեռային խաղերի լուսաբանման, մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված հարցերի և այլն:

16020_am_6.jpg (92 KB)

Արայիկ Հարությունյանը կարևորել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ ձմեռային խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

16020_am_4.jpg (133 KB)

You may also like...