Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրամիությանն անդամակցությունը համարել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը շահավետ է երկրի համար։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Իհարկե, եվրաասոցացման նախագիծը իրենց ինքնիշխան իրավունք է, բայց մենք հստակ գիտենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է Հայաստանի համար»,- ասել է Պեսկովը։
