Էրդողանը Սիրիայում իշխանափոխությունն անվանել է «Թուրքիայի հաղթանակ»

Սիրիայում իշխանափոխությունը հաղթանակ էր նաև Թուրքիայի համար՝ որպես Արաբական Հանրապետության հարևան երկիր, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։

Էրդողանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր չեն կարող ուրախանալ Ասադի ռեժիմի դաժանության ավարտով, չեն կարող ընդունել, որ «սիրիացի եղբայրների հաղթանակը նաև մեր՝ որպես հարևանների հաղթանակն է», փոխանցում է Gazeta.ru–ն։

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել արաբական երկրներին օգնել վերականգնել Սիրիան՝ նշելով, որ երկիրը կրել է ավելի քան 500 միլիարդ դոլարի վնաս։

Էրդողանը նշել էր, որ միջազգային հանրությունը պետք է մեծ ներդրում ունենա տուժած հանրապետության վերականգնման գործում։

You may also like...