#Հատիկառհատիկ. վարչապետը հայտնել է 1 մլրդ դրամ արժողությամբ հողամասի՝ ՀՀ-ին փոխանցվելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները եւ մակերեսին համապատասխան հողամասը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Շուկայական արժեքը՝ շուրջ 1 միլիարդ դրամ,- գրել է վարչապետը:
