ՄԱԿ-ՓԳՀ ներկայացուցիչները Վայոց ձորում

Հոկտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզում էին ՄԱԿ-ՓԳՀ և <Բնակչություն, փախստականներ և միգրացիա> մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչներ:

Առաքելության անդամներին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

Քննարկվեցին Վայոց ձորի մարզում Արցախից և այլ երկրներից ապաստանած անձանց և ընտանիքների կեցության պայմաններին, իրավունքների պաշտպանությանը, կրթական և առողջապահական խնդիրներին վերաբերող հարցեր:

Արարատ Գրիգորյանը կարևորեց Առաքելության ներկայացուցիչների այցը Վայոց ձորի մարզ և շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար:

You may also like...