Կորցրեցինք հայրենասեր, նվիրյալ քաղաքացու եվ գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն

Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների  ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»,– նշել են խմբակցությունից։

You may also like...