Տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են անցնում․ Ավանեսյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին

Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են անցնում, բայց չափից դուրս բան տեղի չի ունցել։

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև վիճաբանության, քաշքշուկի մասին տարածված տեղեկություններին։

«Այն, ինչ-որ տպված էր, չափազանցված որակումներով էր։ Պետք է սովորենք հանգիստ լինել ու հարցերը քննարկենլ, ինչը ես գնահատում եմ մեր նիստերին ու կուսակցության շրջանակներում»,- ասաց նա։

Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

You may also like...