«Կցանկանայի որքան հնարավոր է շուտ հանդիպել Պուտինին»․ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եվ ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ հանդիպել որքան հնարավոր է շուտ:

Կցանկանայի, որ դա տեղի ունենա ավելի շուտ:

Բայց, գիտեք, նախ ես պետք է պաշտոնավարեմ», — ասել է Թրամփը:

You may also like...