Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում, ԵՄ-ն պատրաստ է խորացնել երկկողմ գործակցությունը. Կոշտա
Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում:
X-ի միկրոբլոկում գրառում է կատարել, տեղեկացրել, որ հայկական կողմին է հայտնել Եվրոպական միության հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:
Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է նաև խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Կոշտայի հարցին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել էին շարունակել երկխոսությունն առաջիկա հարմար առիթներով:
