Արարատ Միրզոյանին հրավիրել եմ  Մոսկվա․ Լավրով

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն, նրա այցը կարող է կայանալ շուտով։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։

«Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նա հրավերն ընդունել է։ Մենք սպասում ենք նրան։

Հուսով եմ, որ այցը տեղի կունենա շուտով»,- ասել է Լավրովը։

You may also like...