Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ եթե ազնվորեն քննարկվի, «մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ»:
«Մենք ասելով՝ նկատի ունեմ մեր ազգի հավաքական մեծամասնությանը։
Դա ազգային պատվախնդրությո՞ւն էր, թե՞ ազգային արկածախնդրությու, մի օր առանձին կանդրադառնանք: Բայց փաստ է, որ չէինք համաձայնելու:
Ու մեզ սկզբից առանձնապես չէր էլ հետաքրքրում պատերազմի ԵԼՔԸ»,- գրել է Մկրտչյանը:
