Արարատ Միրզոյանի այցը ՌԴ պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ը մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նա նշեց, որ այցը պլանավորված է ավելի քան երկու ամիս առաջ: ԱԳՆ խոսնակը, սակայն, չհստակեցրեց, թե երբ է Արարատ Միրզոյանը մեկնելու Մոսկվա:
Նա միայն ասաց, որ այցի և հանդիպման մասին կտեղեկացնեն:
Հիշեցնենք`այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին հարցին, հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ նրա այցը կարող է կայանալ շուտով:
