Ռուսաստանը, Ադրբեջանը եվ Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիղը առցանց բանակցություններ է վարել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի հետ։
Հանդիպման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման տեխնիկական և գործադիր աշխատանքները։
Նրանք նաև քննարկել են 2025 թվականի համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզի ճշգրտումը և Արևելյան Կասպից ծովի օգտագործման ոլորտում համագործակցությունը։
Բացի այդ, անդրադարձ է եղել տրանսպորտային ոլորտում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այն կկայանա հունվարի 28-ին, սակայն տեղն ու մակարդակը հստակեցված չեն։
Բացի այդ, նախարարը քննարկել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցից առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը։
