Սուրեն Պապիկյանն այսօր անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Լիահույս ենք, որ 2024 թվականի մեր ձեռքբերումները 2025-ին կշարունակվեն, մեր համագործակցությունը ավելի կամրանա։
Նախարարի խոսքով՝ ՊՆ-ի և ԱՄՆ-ի պաշտպանական դեպարտամենտի համագործակցությունն այս նոր փաստաթղթից չի փոխվում և տեղավորվում է փաստաթղթի շրջանակներում:
«Վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի և ՀՀ ԶՈՒ վերափոխման շրջանակներում։
Մենք գոհ ենք այդ համագործակցությունից, և կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա։ Լիահույս ենք, որ 2024թ․ ձեռքբերումները 2025-ին կշարունակվեն, և մեր համագործակցությունը ավելի կամրանա»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։
