Խաչատուր Սուքիասյանի տղան ինչո՞ւ չի զորակոչվել բանակ. հարց` Պապիկյանին
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն ի թիվաս այլ հարցերի անդրադարձել է նաև Խաչատուր Սուքիասյանի տղայի բանակում չծառայելու հարցին նշելով․
«Ես չեմ ցանկանում անձերի անդրադառնալ, կարծում եմ՝ դա գլոբալ խնդիր է, որին որակում տվել եմ Ազգային ժողովում»,- նշել է Պապիկյանը։
«Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ ԶՈւ-ում ծառայող տղաների, նրանց հարազատների, ծնողների նկատմամբ և նմանատիպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր խուսափել են, բայց երբեմն անհրաժեշտ է այդ հանգամանքները հիմնավորել, որովհետև ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել՝ ով, ինչ հիվանդությամբ է խուսափել ծառայությունից, բայց ես կարող եմ գնահատել՝ ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։
Այսինքն՝ կան չափելի և անչափելի գնահատականներ։
Ես նորից եմ կրկնում՝ իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
