ԱՄՆ-ի եվ Հայաստանի միջեվ ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը։
«ԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը օգուտ կբերի և՛ մեր տարածաշրջանին, և՛ նրա կայունությանն ու խաղաղությանը։
Վրաստանը ևս կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, երբ նոր ընտրություններՆ ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է Զուրաբիշվիլին X-ում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։
