Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ

Ադրբեջանում երկու անձ է կալանավորվել՝ երկրի հրեական համայնքի բարձրաստիճան գործչի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։

Այս մասին հայտնում է Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը, որին վկայակոչում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ դավադրությունը հայտնաբերվել և խափանվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։

Ըստ զեկույցի՝ մեկ այլ երկրի, հավանաբար՝ Իրանի ներկայացուցիչներ, նրանց 200 հազար դոլար են առաջարկել հրեական համայնքի անդամին սպանելու համար:

Հիմնական կասկածյալը, որը, ըստ տեղեկությունների, թմրավաճառ է, վերջերս մեկնել էր մեկ այլ երկիր և հանդիպել անվտանգության ծառայությունների հետ։

Ադրբեջանական հրեական համայնքի աղբյուրը Kan-ին ասել է, որ թիրախը եղել է հայտնի գործիչ, որն ակտիվորեն նպաստում է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ (ՊԱԾ) ձերբակալել է Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիների, որոնք ծրագրել են ահաբեկչություն իրականացնել երկրում գործող կրոնական համայնքներից մեկի դեմ։

You may also like...