Հարավային Կորեայի նախագահը գիշերել է 10 մետրանոց մեկուսարանում

Հունվարի 16-ի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը պահվել է 10 մետրանոց սենյակում, որը նախատեսված է կասկածյալների համար, ովքեր սպասում էին իրենց կալանքը երկարացնելու մասին որոշմանը։

Այս մասին հայտնում է MBC հեռուստաալիքը։

Յուն Սեոկ Յոլը հունվարի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տեղափոխվել է Սեուլի նախնական կալանքի կենտրոն: Նախագահը պահվում էր մյուս կալանավորներից առանձին, ուստի, ինչպես նշում է հեռուստաալիքը, այն փաստացի եղել է մեկուսարան։

Սենյակում եղել է գրասեղան, առանձին զուգարան, անկողնային պարագաներ և հեռուստացույց:

Ըստ YTN-ի՝ Յուն Սեոկ Յոլը մնացել է սովորական հագուստով, իսկ տարածքը գտնվել է 24-ժամյա տեսահսկման տակ։ Նախաճաշը ներառել է հացահատիկ, կաթ, եփած ձու և ընդեեն:

«Հայտնի չէ՝ նա կերե՞լ է այն, թե ոչ»,-գրում է պարբերականը։

You may also like...