Արշակ Հակոբյանի գործով դեռեվս եզրափակիչ դատական ակտ չկա․ մանրամասներ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Միաժամանակ նա նշեց, որ դեռևս եզրափակիչ դատական ակտ չկա։ Նշանակվել են լրացուցիչ դատական լսումներ, որոնք տեղի կունենան այս ամսվա ընթացքում, սակայն օրը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ 2023 թվականին Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել էր. նա օրինականացրել էր շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք։
