Երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ Զախարովա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն իրավասություն և ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով»,- ասել է նա։

You may also like...