Հայաստանում «ռեվանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով

Հայաստանում «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջ՝ Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Վերջին 4 տարում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, ինչպես նաև առաջին դրական արդյունքները՝ սահմանազատման հարցում:

Սակայն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները» (չակերտները՝ Խմբ․) դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ», — ասել է նա:

You may also like...