Ուզում եմ միանգամից ասել, որ դա անում ենք հատուկ. վարչապետը՝ իշխանության եվ պետության մոդելի՝ իր ընկալման մասին

Քննարկումները մինչև վերջերս էլ կային, թե ինչքանով ենք մենք ճիշտ վարվում, երբ որ իշխանությանը սակրալության տրամաբանությամբ չենք նայում:

«Այսինքն դա ինչ է նշանակում, որ իշխանությունը ինչ-որ մի բարձր, հեռու այլ հարթության մեջ գտնվող բան է: Պետք է խոստովանենք, որ մենք այս մոդելին հակառակ ենք գործում: Բայց ինչո՞ւ ենք գործում:
Սա շատ կարևոր հարց է և էստեղ քննարկումը հետևյալն է՝ մենք հատուկ ենք անում, մտածված ենք անում, թե դա սպոնտան արտահայտություն է»,- ասել է վարչապետը՝ Ընտանեկան փոդքասթի ժամանակ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ հարցը քննարկվել է և՛ պատերազմի օրերին, և՛ հետպատերազմյան շրջանում, 2021-ի ընտրություններից առաջ ու հետո նաև:

«Սա շատ կարևոր հարց է, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ մենք դա անում ենք հատուկ, որովհետև իշխանության և պետության մոդելի մեր ընկալումն է դրանով իրացվում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

You may also like...