Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. քննարկվել է ՇՎՏՄ աշխատանքը
Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվող աշխատանքը և դրա արդյունքները։



Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

