Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին

Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:

«Իրանի գերագույն առաջնորդը և ես կարծում ենք՝ տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի  երկրները՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Փեզեշքիանը:

Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն իրավիճակի վատթարացման կհանգեցնի:

Նշենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ են վարում Կրեմլում։

Օրակարգը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։

You may also like...