Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին
Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
Այս մասին հայտնում է հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կառուցված են հավասարության, հարգանքի և փոխօգնության սկզբունքների վրա։ Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում իր առջև։
Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի մեծ մասով համընկնում են», — նշել է Վլադիմիր Պուտինը։
