Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և վարչապետի հասցեին հնչող, ինչպես նաև Ընտանեկան փոդքասթ 3-ի վերաբերյալ քննադատություններին:
Իշխանական զույգն արդեն տեւական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, դասեր է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ է կպցնում տարբեր` իրենցից գրագետ ու խելացի մարդկանց…»։
«Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «կեղծ-սուտ» տեղեկությունների, «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ եւ անգամ «բարեկամական խորհուրդներ» են տալիս` «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»:
«6 տարի լինելով իշխանության, սրանք անգամ չեն հասկացել, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել…»։
#կրթվելընորաձեւէ❤️ արշավի նպատակը այս մտքերի հեղինակի հնացած գիտելիքները թարմացնելն է, ինչպես նաեւ հուշելը, որ եւս մեկ անգամ լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա, թե այնտեղ ինչի մասին է խոսվում եւ ճանաչի իր տեղը հիբրիդային այս պատերազմում։
#կրթվելընորաձեւէ
#կրթվելըերբեքուշչիլինում
#սովորենքսովորել
#տգիտությունընորաձեւչէ»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը:
