Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան

«Հարավային Կովկասում խաղաղությունը օգուտ կբերի բոլորին»:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների սահմանազատման և կարգավորման հարցերը։

Ֆիդանը հայտարարել է՝ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի մասին համաձայնագիրը կարևոր քայլ է։

You may also like...