Չեք մտածում՝ ինչո՞ւ 2021-ին ժողովուրդը մեզ ձայն տվեց, դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար է. Կոնջորյան (տեսանյութ)

«Հարգելի գործընկերներ, լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, մնացել եք նույնը և, ըստ էության, այն, ինչ կատարվեց այստեղ այսօր ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ, հայդուկ եք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ կռիվ եք տալիս արդեն ինչքան ժամանակ է, քարտեզը ցյուց են տալիս՝ կռիվ եք տալիս:

Ճիշտ ասաց գործընկերը՝ ոնց որ խաչը դրակուլային ցույց տաս, դրակուլան սկսի բան անել, չնայած դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար է»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից Ազգային ժողովում իրականացված ակցիային, որի ժամանակ նա ԱԺ նախագահի սեղանի դիամցի հատվածում փակցրել էր ՀՀ քարտեզը՝ ներառելով Լեռնային Ղարաբաղը:

«Կամ ասում եք՝ դուք ուրացել եք, դուք ուրանում եք և այլն: Հեչ մտքներովդ չի անցնում՝ ինչո՞ւ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք հիմա նստած եք այդ տեղում: Կարող է հանկարծ մտածեիք, կարող է ամեն դեպքում մենք չենք ուրացողը, կարող է այդ ուրացման ամբողջ կենդանի հուշարձանը դուք էիք, ու մարդիկ հենց իրենց գնահատականը ձեզ տվել են ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:

Ըստ Կոնջորյանի՝ ի վերջո քննարկումը պետք է տրամաբանության վրա հիմնված լինի. «Գալիս եք այստեղ, խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, բայց ձեր ամբողջ քաղաքական կենսագրությունը այն է եղել, որ դուք գնացել եք, բանակցել Լառնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու մասին: Այսինքն՝ դուք ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ 20 տարի, հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ հայրենիք հանձնողներ: Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, և ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

You may also like...