Աննա Մկրտչյանը ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն․ Ռուբինյան. (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում և իր ելույթից հետո պատին փակցրեց քարտեզ, որի վրա պատկերված էր Հայաստանին միացված ԼՂ-ն։
«Եկեք ֆիքսենք հետևյալը՝ Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն։ Ինչը, ըստ իս, վիրավորանք է ՀՀ հասցեին։ Տիկին Մկրտչյանը բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն ու հարակից 7 շրջանները և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց Աննա Մկրտչյանի տրամաբանությունը՝ նշելով. «Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի երկրի ղեկավարն է եղել։ Նա 10 տարի բանակցել է հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ»։
Ռուբինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ. «Չեք հերքի, պատրաստ էր հայրենիքից դո՞ւրս գալ, ուզում էր հանձնել հայրենի՞քը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, ձեր թիմը դավաճանների հավաքածո՞ւ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
