Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին եվ հայ համայնքին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի կողմից իր շնորհավորանքը հայտնելու նորընտիր նախագահ գեներալ Ժոզեֆ Աունին։

Այս մասին Petutyun.com-ին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։

Արամ Առաջինն ասել է, որ նրա ընտրությամբ նոր էջ կբացվի Լիբանանի կյանքում։

Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և հայ համայնքին իր նկատմամբ ցուցաբերած սիրո և բարեմաղթությունների համար։

Մեծապես կարևորելով հայ համայնքի մասնակցությունը թե ձևավորվող կառավարությանը, թե  Լիբանանի վերականգնման աշխատանքներում՝ շեշտել է բոլոր համանքների միասին գործելու անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի Լիբանանի բարգավաճումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

You may also like...