Պուտինը կործանում է Ռուսաստանը․ Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն «իր համար ավելի լավ կլիներ», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ հավելելով, որ Պուտինին «այնքան էլ լավ չի անում», և Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել։
Այս մասին հայտնում է VOA-ն։
«Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք», — ասել է Թրամփը գործադիր հրամանները ստորագրելուց հետո լրագրողների հետ Օվալաձև աշխատասենյակում խոսելիս:
«Ռուսաստանն ավելի մեծ է քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն կորցնելու, բայց տարօրինակ է նման երկիր ղեկավարելը»:
Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն այս հանդիպման օրը դեռ որոշված չէ։
«Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթից», — ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի շարունակվող պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ Պուտինն ավարտի այս պատերազմը»։
