Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին եվ Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման բոլոր ոլորտներում, ներառյալ՝ աջակցելու խաղաղության պայմանագրի դրույթների մշակմանը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խոսեցինք տարածաշրջանային հարցերի մասին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի մասին, հաստատեցինք մեր շարունակական պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին այս կարգավորման բոլոր ոլորտներում նրանց շահագրգռվածության դեպքում՝ ներառյալ խաղաղության պայմանագրի, սահմանազատման, սահմանի դրույթների մշակմանն աջակցելը, տրանսպորտային հաղորդակցությունների սահմանազատումն և ապաշրջափակումը, և, իհարկե, հումանիտար հարցերը»,- ասել է նախարարը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում։

You may also like...