Հայաստանը փորձում է միջազգային հարթակներում հաշվի առնել Ռուսաստանի շահերը․ Միրզոյան

Հայաստանը փորձում է միջազգային հարթակներում հաշվի առնել Ռուսաստանի շահերը և Մոսկվայի կողմից փոխադարձ դիրքորոշման հույս է հայտնում։

Այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Եվս մեկ կարևոր ցուցանիշ է մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, մենք միշտ փորձում ենք ըմբռնումով վերաբերվել Ռուսաստանի շահերին, ցանկություն և ըմբռնում կա, որ ռուսական կողմը նույնպես որոշ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը այդ հարթակներում:

Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր հարաբերությունների մաս է կազմում, մենք նպատակ ունենք շարունակել այս ավանդույթը»,- նշել է նա։

You may also like...