Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. ԱԳ նախարարն այցելել է նաեվ Տրետյակովյան պատկերասրահ. լուսանկարներ
Ավարտվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:
Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:
Հանդիպումների ավարտից հետո, նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել ռուս պերեդվիժնիկների ցուցադրությունը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ Մոսկվայում կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը։



Այնուհետ նախարարները հանդես էին եկել ասուլիսով:



