Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ ըմբռնմամբ և վարչապետը իմ ցանակացած միտք, առաջարկ մշտապես ընդունում է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Չի եղել մի հարց, որ ես վարչապետի մոտ բարձրացնեմ ու վարչապետը համապատասխան հանձնարականներ չտա, և իր գլխավորությամբ քննարկումներ չկազմակերպի, որի ընթացքում ես հնարավորություն եմ ունենում բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ ու դրա համար շնորհակալ եմ վարչապետին»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք նա հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը սև ցուցակ ունի, Սարգսյանը նկատեց․ «Ես չհաստատեցի նման բան։ Դուք հարցնում եք՝ վարչապետի սև ցուցակում կամ, ես ասեցի, ըստ իս, չկամ»։

Նրա խոսքով՝ ինքը որևէ այլ պաշտոնի չի հավակնում, երբևէ ցանկություն չի ունեցել այլ պաշտոն զբաղեցնել։

«Ես կապ չունեմ քրեական հեղինակությունների հետ։ Ազգային ժողովում  նաև հարց եմ տվել ՆԳ նախարարին քրեական ենթամշակույթի հետ կապված։ Եթե ես հովանավորեմ որևէ քրեական հեղինակության, կամ կապ ունենամ, բնականաբար, նման հարցեր չեմ տա։ Ես պահանջում եմ, որ ՆԳ նախարարությունը կատարի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներն ու պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, որոնք քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեն, տվել են, ստացել են, կամ պահպանում են»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...