Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ համընդհանուր հայտարարագիրը լրացրել և հանձնել է:

Վարչապետը նաև հրապարակել է Կառավարությունում տեղի ունեցած քննարկումից հատված, որի ժամանակ պատասխանատուների հետ քննարկել են, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի:

Քննարկումն անցկացվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ զանգել ու բանկից խնդրել էր ավանդի մասին տեղեկատվության փոխանցում՝ չնայելով անգամ, որ այդ տեղեկատվությունը բանկն իրեն արդեն տրամադրել էր էլեկտրոնային փոսոտով: Նրա խոսքով՝ ինքն էլ, մյուս քաղաքացիների նման, չի բացել ու կարդացել բանկային ոչ մի նամակ:

You may also like...