Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրռում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուն:
Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:
Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություներից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:
Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր կյանքներ փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:
Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար», -գրել է նա:
