Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ինչպես մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը, վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։

«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ դուրս նետվել»,- հավելել է փոխնահանգապետը։

Օդանավի տեսակն ու մակնիշը չեն նշվում։

Ինչպես նշել է գործակալության մեկ այլ աղբյուր, երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

You may also like...